ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թշնամու երկրի կողմից սահմանած «նոր չափորոշիչներով» դասագքեր հայ դպրոցականների համար

Թշնամու երկրի կողմից  սահմանած «նոր չափորոշիչներով» դասագքեր հայ դպրոցականների համար
06.10.2023 | 08:55

Ահա այս տեսքն ունեն Հայոց պատմության նոր դասագրքերը: Թշնամիները միշտ են փորձել խեղաթյուրել հայ ժողովրդի պատմությունը, «գիտական» շրջանակներում մեզ ջնջել աշխարհի հիշողությունից, անգամ տարածաշրջանի գենետիկ քարտեզից:

Բայց որ հայ դպրոցականների համար դասագքեր կգրվեին թշնամու երկրի կողմից սահմանած «նոր չափորոշիչներով», կարող էր լինել միայն պետությունն այսպիսի գործակալական ցանցի կողմից զավթվելու օրոք:

Ի՞նչ է նշանակում Տիգրան Մեծ արքայի ժամանակվա Հայաստանի քարտեզը՝ ժամանակակից սահմաններով: ՈՒզում են ասել, որ այդ ժամանակ մեր հարևան ցեղասպան երկրնե՞րն են գոյություն ունեցել:Այսպիսի Ժամանակակից «քարտեզը» մարդու, երեխաների ենթագիտակցության վրա ազդող մի ուրվապատկեր է, որի միջոցով փորձելու են պատմության կեղծարարների սուտը հայ նոր սերնդին մատուցել իբրև ճշմարտություն: Սրանից մի փոքր քայլ է այն կողմ, որ Հայոց պատմության դասագրքերից, պատմական քարտեզներից իսպառ ջնջեն նաև Հայաստան անունը: Եվ դա էլ կտեսնենք, առայժմ սկսել են Արցախի անունը արտաբերելիս թշնամուց ներողություն հայցելով:

Մեր հիշողությունն ու պատմությունն են ջնջում նոր սերնդի գիտակցության մեջ:

Սա դեռ Հայոց պատմության դասագրքից մի էջ է: Այսպիսի խեղաթյուրված փաստերը բազմաթիվ են ՝ հստակ նպատակաուղղված, որ հայ սերունդը մեծանա սեփական արմատներն ու ինքնությունը կորցրած:

Մի առանձին պատմություն էլ Հայ գրականության նոր դասագրքերն են, որտեղ այլևս դուրս են մղել Գրիգոր Նարեկացուն, Շնորհալուն և մեր մեծերի այն ստեղծագործությունները, որոնք եղել են ու կան ուղենշային գործեր, որոնցով պիտի ձևավորվի ազգային գաղափարախոսության կրող դպրոցականը՝ վաղվա մեր ազգը:

Միայն այսպիսի դասագրքերի բոյկոտը կարող է դառնալ պայքարի մեկնարկ:

Մեր երկրի փրկությունն այս պարագայում պետք է սկսել հայ նոր սերնդի հոգևոր դաշտը թշնամու ծրագրից ու ոտնձգություններից պաշտպանելուց:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ